Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ուկրաինական կողմը հերթական անգամ գնդակոծել է Զապորոժիեի ԱԷԿ–ի արդյունաբերական գոտու տարածքը` արձակելով խոշոր տրամաչափի հրետանային 7 արկ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Մեկ օրում ՈւԶՈւ–ի հրետանային ստորաբաժանումները Զապորոժիեի ԱԷԿ–ի արդյունաբերական գոտու ուղղությամբ խոշոր տրամաչափի 7 արկ են արձակել։ Հրետանին կրակել է ՈւԶՈւ–ի ենթակայության տակ գտնվող Դնեպրոպետրովսկի մարզի Վիսշետարասովկա բնակավայրի շրջանից», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պատասխան կրակով ՌԴ հրետանին ճնշել է ուկրաինական մարտկոցը։

Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։

Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգը մեկ օրում ԴԺՀ–ում և Խերսոնի մարզում խոցել է ուկրաինական HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 14 ռեակտիվ արկ։
Խերսոնի մարզի Նովայա Կամենկա բնակավայրի շրջանում խոցվել է Ուկրաինայի օդուժին պատկանող Մի-8 ուղղաթիռ։ Բացի այդ, ԴԺՀ–ի Բերեստովոյե, Եգորովկա, Եվգենովկա և Վալերյանովկա բնակավայրերի շրջանում ոչնչացվել են 6 անօդաչու։

ԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանում և Զապորոժիեում ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում ոչնչացրել է նաև ուկրաինական Ս-300 ԶՀՀ–ի 2 ռադիոլոկացիոն կայան, ԴԺՀ–ում «Բուկ-Մ1» ՀՕՊ համալիրի կրակային կայան, ինչպես նաև վառելիքի պահեստ Նիկոլաևի մարզում և սպառազինության երկու պահեստ Զապորոժիեի մարզում։

Please enter a valid URL