Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում` կառավարական առանձնատան մոտ, քաղաքացին ինքնահրկիզում է կատարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով` տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել մոտ 30 տարեկան երիտասարդի քայլը, սակայն չեն հասցրել, երիտասարդը ինքնահրկիզվել է:
«Ոստիկանները կրակը հանգցրել են: Շտապօգնությունը ուշագնաց, ծանր վիճակում տղամարդուն տեղափոխել է այրվածքաբանության ինստիտուտ»,-ասաց նա: