ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի ավանդական օպերատիվ հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին նոյեմբերի 6-ին ТАСС-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ամենշաբաթյա օպերատիվ հանդիպման մասին է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պուտինը պարբերաբար օպերատիվ հանդիպումներ է ունենում Անվտանգության խորհրդի հետ, սովորաբար շաբաթը մեկ անգամ։ Նախորդ նման միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։