Տարբեր լուրեր ՊՆ կայքից․
«Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»։
«Ադրբեջանի ՊՆ շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»:
ՀԱՐՑ. հիշո՞ւմ եք մի քանի շաբաթ առաջ ինչ աղմուկ էին բարձրացրել նիկոլական քարոզիչները առաջնագիծ ժամանած ԵՄ դիտորդների թեմայով։
Բա էդ դիտորդներն ի՞նչ եղան։ Ո՞ւր են զեկույցները, ո՞ւր են ԵՄ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է ու խաբում, թե իբր հայերն են կրակում։
Միայն թե չասեք, էլի, թե եվրոպական դիտորդներն այն տխուր արբանյակի պես են, որ 5 ամիս մոլորակի ուղեծրում պտտվելուց հետո էլ պարզ չէ՝ մի բան կարողանալո՞ւ են տեսնել, թե չէ։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից