Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր Վարչության բոլոր անդամներին»,- նշված է գրառման մեջ։