Search
Close this search box.

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա հրաշք երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ․ կասկածյալը երեխային վիրահատող բժշկուհին է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 187 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 16-ին մահացած Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի 6-ամյա բնակիչ Անդրանիկ Խալաթյանի մահվան փաստով։

Նշված քրգործը հարուցվել է «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը, որն առաջացրել է մահ» մեղադրանքով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։

Երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։

Please enter a valid URL