Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում ժամը 15:00-ից հրավիրել էր միասնության հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5620 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հիշեցնենք, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը միասնության հանրահավաք էր նախաձեռնել։