Կոստրոմայի սրճարանում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը, նախնական տվյալներով, հասել է 13-ի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կոստրոմայի մարզի դատախազության ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին։
Նշենք, որ դեպքը եղել է գիշերը, խոշոր հրդեհ է բռնկվել Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում։ Սրճարանի շենքից տարհանվել է 250 մարդ։
Մարզային դատախազությունից հայտնել են, որ հրդեհի հնարավոր պատճառ կարող էր դառնալ սրճարանի այցելուներից մեկի կողմից հրավառության կազմակերպումը։
ԶԼՄ-ները գրում են, որ գիշերային ակումբում պայթուցիկ նյութ արձակած անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մեկ այլ աղբյուրով էլ հայտնում են, որ սրճարանում փլուզում է տեղի ունեցել, ամբողջ տանիքը փլուզվել է: