ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ վաղվա ընդդիմության ցույցից
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ ընդդիմության՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք բողոքի ցույցից՝ նշելով, որ այն կարող է վերածվել առճակատման:
«Տեղական լրատվամիջոցները նշում են, որ նոյեմբերի 5-ին, սկսած մոտավորոպես ժամը 15:00-ից, Ֆրանսիայի հրապարակում սպասվում է ցույց, որին, հնարավոր է, հաջորդի երթ։
Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, իսկ մասնակիցները կարող են փոխվել ուղղությունը ցանկացած պահի` ստեղծելով երթևեկության և շարժման խցանումներ: Նույնիսկ խաղաղ պլանավորած ցույցերը կարող է վերածվեն առճակատման և դառնան բռնի»,- ասվում է հայտարարությունում: