Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս կարմիր փուչիկները խորհրդանշում են թշնամական բայրաքթարները». ընդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ նախագահ Խաչատուրյանին կարմիր փուչիկներ փոխանցեց

Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում՝ ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջերմուկում, այնպես էլ կարող են պայթել Երևանում, եթե մենք չբեկենք այս կործանարար ընթացքը:

Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը: Իհարկե, առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա:

Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին»:

Please enter a valid URL