Ու եթե ամեն մեկս մի սար ու լեռ դառնանք, լեռնաշղթա կազմենք՝ մեր ամբիցիաները մի կողմ դնելով, համախմբվելով նույն գաղափարի շուրջ, կպահենք մեր Արցախը, մեզ հաղթել չի լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Մե՛նք ենք մեր սարերը: Ու եթե ամեն մեկս մի սար ու լեռ դառնանք, լեռնաշղթա կազմենք՝ մեր ամբիցիաները մի կողմ դնելով, համախմբվելով նույն գաղափարի շուրջ, կպահենք մեր Արցախը, մեզ հաղթել չի լինի: Իսկ Արցախի հոգևոր արժեքը զգալ, ճանաչել է պետք Գանձասարում, որը դարեր շարունակ եղել է արցախահայության քաղաքական և հոգևոր հավաքատեղին:
Ու ես ուրախ եմ, որ ընկերներիս համար ստեղծեցի այս հնարավորությունը լինել Գանձասար վանական համալիրում, զգալ այն հոգևոր էներգիայի հոսքը, որը ոչ մի տեղ չկա, ես չեմ զգացել: Իսկ մեզ հիմա դա է պակասում՝ ընկալել, ճանաչել, զգալ հայրենիքը և տեր կանգնել»,- գրել է նա։