Search
Close this search box.

Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 7-ի

Արմավիրի մարզում ողբերգական վթարից տուժածների թիվը հասել է 7-ի, հայտնում են ԱԻՆ-ից:

Հայտնի են դարձել Արմավիրի մարզում ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը:

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ:

Please enter a valid URL