Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել են Ուկրաինա ներխուժելու անհրաժեշտության մեջ։ Բացի Բորտնիկովից ու Պատրուշևից, Պուտինի՝ պատերազմ սկսելու որոշման վրա ազդել է միլիարդատեր Յուրի Կովալչուկը, գրում է The Times-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրին։
Ներխուժման նախաձեռնությունը հենց ուժային բլոկից էր։ Ընդ որում, ռուսական էլիտաների մեծ մասն, իբր, տեղեկացված չի եղել լայնամասշտաբ պատերազմ սկսելու ծրագրերի մասին՝ Պուտինի խոսքերն ընկալելով որպես «բլեֆ», գրում է թերթը։