Search
Close this search box.

«ՀԺ». Բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները կբարձրանան

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հավանաբար առաջիկա­յում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հե­տևանքով աստիճանա­բար կբարձրանան նաև բանկերի կողմից բիզնե­սին և բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները:

Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղոր­դագրության մեջ:

Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փոր­ձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխու­ժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը:

Դասա­կան տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչու­թյան գնողունակությունը նվազում է, նվազում է նաև գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դա­սական տնտեսագիտության կանոնները:

Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդե­ցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայման­ներում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL