Search
Close this search box.

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքի՝

10:00-16:00 Շիրազի փ. 34, 38, 44, 46, 48, 52, 50 շենքերի բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր և 7-125 առանձնատներ,

11:00-17:00 Ա.Արմենակյան փ. 1-67 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 301-305 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շենգավիթի վարչական շրջանի Մանկական ատամնաբուժարան, Չեխովի փ․ 14, 16 շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ, Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզի`

11:00-13:00 Ուջան գյուղ,

Արարատի մարզի՝

11:00-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզի՝

10։00-14։00 Չարենցավան քաղաք՝ 6-րդ թաղ. 5-12; 30-33 շենքեր, «Հրաշք» մսուր-մանկապարտեզ, Երաժշտական դպրոց, «Արդշինբանկ» ընկերության «Չարենցավան» մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Կաթնաղբյուր և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի,

Գեղարքունիքի մարզի՝

10։00–10:30 Վարդաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

10:00-11:30 Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Այրք-1» և «Այրք-2» ՓՀԷԿ-եր, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

10։30–11:30 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

14։00–17:00 Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզի՝

11։00-17։00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1, 2 և Լիֆտ թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Մյասնիկյան, Շիրակի, Ս.Ավետիսյան փողոցներ, Այգեստան 1-ին նրբանցք և թիվ 1 դպրոց, Եղեգնուտ և Դեբեդ գյուղեր,

Տավուշի մարզի`

12:00-14:00 Ներքին Գոշ, Գոշ և Խաչարձան գյուղեր,

Շիրակի մարզի՝

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Աշոցք գյուղի 1-ին փողոց մասնակի, Անիի տարածաշրջան՝ Շիրակավան գյուղ մասնակի:

Please enter a valid URL