Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». Շուշան Պետրոսյանը չի ցանկանում խոսել որդու առողջական խնդրի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ֆեյբուքյան տիրույթում մեծ աղմուկ բարձրացրեց Շուշան Պետրոսյանի վերջին ելույթը ԱԺ ամբիոնից: Բանակի թեմայով պատգամավորի հնչեցրած հուզական ելույթից հետո ֆեյսբուքյան օգտատերերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին նրա դեմ:

«Որոշները Պետրոսյանին պաթոսի համար քննադատելուց ու կիսահայհոյախառն հայտարարություններից հետո անցան նաեւ պատգամավորի ավագ որդուն: Մեղադրանքներ էին հնչում, որ ԱԺ ամբիոնից բանակի ու հայրենիքի մասին պաթոսախառն ելույթներ ունեցող Շուշան Պետրոսյանն իր որդուն բանակ չի ուղարկել:

Թերթի թղթակցին Շուշան Պետրոսյանն ասել է, չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ որդին տրավմայի է ենթարկվում:

Մեր տեղեկություններով, Շուշան Պետրոսյանի որդին առողջական խնդիրներ ունի»,- գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL