Search
Close this search box.

Ինքնասպանություն՝ Երևանում. 20-22 տարեկան տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Please enter a valid URL