ArmLur.am-ի տեղեկություններով, մոտ մեկ ժամ առաջ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձիք:
Կայքը գրում է, որ բերման ենթարկվածների թվում են եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «կաբելի տղա», որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»: