Search
Close this search box.

Սա բռնցքամարտ չի, որ Լուկաշենկոյին կոշտ պատասխան լիներ. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ այն դիտարկումները, որոնք հրապարակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրանց ժամանակին պատասախաններ տրվել են:

Լրագրողների հարցին՝ հիմա հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է՝ նա արձագանքեց. «Համարժեք կոշտ պատասխան. հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ ու փափուկ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա ենք գործում»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հիշեցնենք, քաղաքական խաղ էր անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։

«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է», — ասել էր Բելառուսի նախագահը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմային ու հարցին՝ օրակարգում կա՞ կառույցից դուրս գալու հարց՝ Արայիկ Հարությունյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները կատարի:

Please enter a valid URL