Search
Close this search box.

Ալիևը պատրաստ էր առնվազն 5 մլրդ ներդնել Հայաստանում. Լուկաշենկոն պատմել է հայ-ադրբեջանական կարգավորմանը հասնելու իր ջանքերի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Ըստ ԲԵԼՏԱ գործակալության, նա բացատրել է, թե ինչու է այդքան կտրուկ արձագանքում այս հարցին և ինչի վրա է հիմնված Բելառուսի դիրքորոշումը։

«Ժամանակին, երբ մենք, կարծեմ, հերթական անգամ նախագահում էինք ՀԱՊԿ-ում, ես զբաղվեցի այդ հարցով, գնացի Իլհամի մոտ, խոսեցի նրա հետ, ընկերական խոսեցի: Եվ ես նրան այսպիսի հարց տվեցի, կատակով. «Իլհամ Հեյդարովիչ, լա՛վ, պետք է օգնել Հայաստանին, եթե համաձայնության գաք»։ Իսկ խոսքը հինգուկես կամ վեց շրջանի մասին էր՝ ադրբեջանական շրջանների, որոնք, ինչպես իրենք էին հայտարարում, գրավել էին հայերը։ Հայերը խոստովանել են, որ «սա մեր հողը չէ, սա ադրբեջանական է»։ Բացի Ղարաբաղից։ Դե, ուրեմն վերադարձրեք այն։ Եվ եթե, երբ ես առաջարկեցի անել դա, այդ տարածքները վերադարձվեին, պատերազմ չէր լինի։ Իլհամն այս պատերազմը սկսելու մոտիվացիա չէր ունենա: Դե, դուք շրջաններ էիք ուզում, տվեցին։ Կմնար Ղարաբաղի կարգավիճակը: Դե, հանգիստ ռեժիմով կորոշեին։ Բայց այն ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ հետագայում Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեցին։ Ես երկու անգամ բարձրացրել եմ այս հարցը»,- մանրամասնել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն ասել է նաև, որ այն ժամանակ Ալիևին առաջարկել է հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի վերջնականապես հաշտվեն և դա ցույց տան երկու երկրների ժողովուրդներին։

«Եվ այն ժամանակ Իլհամին հարց տվեցի. «Լսի՛ր, լա՛վ, ասենք՝ պայմանավորվեցիք, պետք է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ հաշտվել եք և այլն։ (Հարուստ մարդ էր, այն ժամանակ իսկապես նավթը շատ թանկ էր և այլն): Դե, ինչքա՞ն ես կարող ներդնել Հայաստանում»: Ասում է՝ առնվազն հինգ միլիարդ, և ծիծաղում է, բայց գլխավորը՝ խողովակաշարերի կառուցումը։ Չէ՞ որ դրանք շրջանցում էին Հայաստանը։ Իսկ Իլհամն առաջարկում էր այս գազատարներն ու նավթամուղերը Հայաստանով անցկացնել։ Ասում է՝ ինչո՞ւ պտտվեմ Վրաստանի շուրջ, Հայաստանով կգնամ, դա մեզ ձեռնտու է։ Եվ Թուրքիա և դրանից դուրս: Ձեռնտո՞ւ էր: Ձեռնտու էր: Բայց ո՛չ: Ադրբեջանի նախագահին անկյունը գցեցին: Նրան ոչինչ չէր մնում, քան ուժ կիրառել։ Ձգձգելն անհնար էր: Ավելի քան մեկ միլիոն փախստականներ լարվածություն էին ստեղծել: Ահա՝ որն է էությունը: Իսկ ես արդեն, որպես քաղաքականության մեջ փորձառու մարդ, անցել եմ այս ամենի միջով…

Լավ, հիմա խաղալու իմաստը ո՞րն է։ Հիմա վերջապես պետք է, եթե համաձայնել են հաշտվել, պետք է հաշտություն կնքեն։ Եվ այստեղ ինչ-որ բաներ հնարելու կարիք չկա… Դե, դու (Զասը) այնտեղ եղել ես։ Սահմանը բաժանում են, ինչպես ինձ են ասել, ինչ-որ տեղ լեռներում։ Լսե՛ք, ի՞նչ սարեր։ Դե, համաձայնությա՛ն եկեք: Նախիջևան որպեսզի ազատ անցում լինի։ Այսօր, կարծես թե, Լեռնային Ղարաբաղը որոշված է։ Դե, առայժմ: Այդ գործընթացն այնտեղ ապահովում է Ռուսաստանը։ Ինչո՞ւ եք հիմա իրար սպանում։ Գրեթե 300 մարդ է զոհվել, և նրանք ինչ-որ բաների մասին են խոսում։ Պետք է հանգստանալ և պայմանավորվել։ Ահա թե որտեղից է գալիս իմ դիրքորոշումը: Այնտեղից՝ հին ժամանակներից։ Ա վելի քան տասը տարի առաջ: Այդ իսկ պատճառով ես հիմա այդքան կոշտ եմ արձագանքում սրան»,- ամփոփել է Լուկաշենկոն։

Please enter a valid URL