Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի անհրաժեշտ նախաձեռնություններն իրականացնել բոլոր կողմերի համար՝ լուծել հացահատիկի մատակարարման վերաբերյալ Ստամբուլի հուշագրի կատարման հետ կապված խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում։