ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի անվտանգային միջավայրը օրըստօրե բարելավվի։
Նրա խոսքով, սակայն, «Պետք է նաև նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նորմալ են դարձել ամենօրյա կրակոցերը, Քերոբյանն ասել է. «Իսկ ձեզ համար դա չի՞ դարձել նորմալ բան, կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, որի տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և օրեցօր երկիրը դարձնել ավելի ապահով։ Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, բայց վաղն էլ կարող է ես զոհվեմ, և ես սպատրաստ եմ դրան»։