Search
Close this search box.

«Օտարների ցանկացած միջամտություն խնդիրներ կստեղծի տարածաշրջանում». Ռայիսի

Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների համատեղ ասուլիսը։ Իրանի նախագահ Ռայիսին կարևորել է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և հայտարարել, որ «եթե երկու երկրները կամք ունենան, միանգամայն հնարավոր է Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի»։

Իրանի նախագահը նաև հավելել է. «Այս հանդիպումներում, հատկապես՝ այս ուղևորության ժամանակ, բանակցությունների առանցքը երկու երկրների միջև առևտրատնտեսական և անվտանգության հարաբերությունների զարգացումն է։ Երկու երկրների լավ հարաբերությունները միանշանակ կբերեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։ Կովկասի տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է լինի նույն տարածաշրջանում ներգրավվածների ձեռքում, և տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն նոր խնդիրներ կստեղծի՝ խնդիրներ լուծելու փոխարեն»։

Please enter a valid URL