Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր անցակետերը պատրաստ են ընդունել ադրբեջանցիների. ՊԵԿ նախագահ Բադասյան

Ադրբեջանցիների մուտքը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները է տվել, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն։

«Բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e draft-ում։ Դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ` հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված հատվածներում որոշակի աշխատանքներ են պլանավորված կամ իրականացվում»,–ասացՊԵԿ նախագահը։

Բադասյանըորևէ վտանգ չի տեսնում ադրբեջանցիների` ՀՀ տարածքով անարգել անցնելու մեջ։
«Ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը միանշանակ կառավարության համար ընդունելի օրակարգ է, և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել։ Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակարգին»,–ասաց Բադասյանը։

Նրա խոսքով` գործընթացը գրեթե ավարտված է։ Կան որոշակի թերություններ, որոնք կշտկվեն։

«Մենք ինչպես հայտարարել ենք` պատրաստ ենք։ Եթե մյուս կողմն էլ պատրաստակամ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»։
Անցակետերի տեղադրման պատրաստակամության մասին ՀՀ վարչապետն առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 4-ի կառավարության նիստում` հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է` Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։

Նա նաև հայտնել էր, որ այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի փորձել դրանցից օգտվել։

Please enter a valid URL