Ամերիկյան NBC հեռուստաալիքը ուշագրավ մանրամասներ է հայտնել Միացյալ նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցից, փոխանցում է ria.ru-ն։
Ըստ այդմ, Սպիտակ տան ղեկավարը խոսակցության ժամանակ հունից դուրս է եկել և Զելենսկուն անշնորհակալ անվանել։
Ամերիկացի լրագրողների պնդմամբ, Բայդենը հայտնել է Կիևին մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության մասին, մինչդեռ Զելենսկին կրկին գումար է պահանջել։
Վաշինգտոնի և Կիևի հակասությունների մասին պնդում է նաև Politico պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հավելենք, որ ԱՄՆ արդեն 65 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի կողմից հատուկ գործողության մեկնարկից ի վեր։