Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեհրանում ընթանում են Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի բանակցությունները

Թեհրանում՝ Սաադաբադ համալիրում, ընթանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները, գրում է Mehr-ը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ժամանել է Իրան՝ նախագահի Ռայիսիի հրավերով։

Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Պլանավորման եւ բյուջետային հարցերի կազմակերպության ղեկավար Մասուդ Միր-Քազեմին։

Այնուհետև Ռայիսին պաշտոնապես դիմավորել է Փաշինյանին Թեհրանում Սաադաբադ համալիրում։

Դիմավորման արարողությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև սկսվել են երկկողմ բանակցությունները։

Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների կարեւորագույն թեմաներն են տարբեր քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը։

Please enter a valid URL