Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվելու է:
«Շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը»,- Պեսկովի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, որոշ բաներ հանվել են նախօրոք մասնագետների կողմից մշակված հայտարարության տեքստից: ՌԴ նախագահը, սակայն, հրաժարվել է բարձրաձայնել, թե կոնկրետ որ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել: Նա նշել է, որ դրանք կողմերի համար նուրբ և զգայուն հարցեր են, որոնք պետք է քննարկվեն փակ ռեժիմով: