Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Կառավարությունից հայտնում են, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը տեղի է ունենում Ռայիսիի հրավերով:
Ինչպես ավելի վաղ գրել էր ISNA-ն՝ Փաշինյան — Ռայիսի հանդիպման արդյունքում Թեհրանի և Երևանի միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի։