Մի քանի ժամ է, ինչ իրանական մեդիան հայտնել է նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի մասին՝ Իբրահիմ Ռեյիսիի հրավերով: Տեղեկության մեջ նշվում է, որ բանակցությունից հետո նախատեսվում է նաեւ փաստաթղթերի ստորագրում:
Մի քանի ժամ է չկա որեւէ արձագանք պաշտոնական Երեւանից:
Ես հասկանում եմ իհարկե, որ կա մեծ զբաղվածություն վարչապետի Սոչի այցով, բայց ծիծաղելի կլինի մտածել, թե դրա համար էլ չի գտնվում մեկ մարդ եւ մի հինգ րոպե՝ սեփական հանրության համար այդ տեղեկությունը հաստատելու կամ հերքելու համար: Ծիծաղելի եւ տխուր միաժամանակ:
Մի քանի ժամ տեւող լռության ռացիոնալ բացատրություն թերեւս կարող է լինել տարբերակ, երբ Երեւանի համար այցի որոշումը հաստատված չէ եւ կախված է օրինակ Սոչիում տեղի ունենալիք եռակողմ հանդիպումից, մասնավորապես այն հանգամանքից, ինչի մասին խոսել էի նախորդ գրառմանս մեջ՝ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից