Search
Close this search box.

Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեկ դիակ` դիտարկվող. այն գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում․ ԳՇ պետ

Ադրբեջանական կողմը սեպտեմբեր 13-ի ագրեսիայից հետո մինչ օրս չի թույլատրում, որ հայկական կողմի զոհերի մարմինները դուրս բերվեն։ այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Կա կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողով, որը համապատասխան աշխատանք է իրականացնում մեր անհայտ կորած, գտնվելու վայրն անհայտ վերջին 25 զինծառայողի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու համար:

Վերջին տեղեկություններով 10 դի վերադարձվել է մեզ, եւ նշվածի արդյունքում, երբ կատարվի ԴՆԹ ճանաչում, մենք կունենանք այդ 15 անհետ կորածներին: Դիերը վերցնելու համար համապատասխան աշխատանքը ծավալված է եւ կառավարության կողմից, եւ ԱԱԾ կողմից, եւ ՊՆ-ի կողմից: Ադրբեջանական կողմը դեռեւս համապատասխան թույլտվություն չի տալիս, որ մեր ստորաբաժանումները մտնեն եւ որոնեն դիերի գտնվելու վայրերը»,-ասաց նա:

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ կան դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում` Ասրյանը պատասխանեց. «Փաստը կա, որ Կուտականի ուղղությամբ մենք ունենք մեկ դիակ դիտարկվող, ԱԹՍ-ով դիտարկել ենք: Դա գտնվում է հակառակորդի դիրքր մատույցներում»:

Please enter a valid URL