Search
Close this search box.

Ուկրաինան հրթիռային հարձակման տակ է, հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինան ռուսական զորքերի կողմից զանգվածային հրթիռային հարձակման տակ է։ Այդ մասին հայտնում է Ukrіnform-ը։

РИА Новости-ն գրում է, որ ռուս զինվորականները նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչի մասին ասվում է պաշտպանության նախարարության կողմից հոկտեմբերի 31-ին հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ զեկույցում։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել են հեռահար օդային և ծովային գերճշգրիտ զենքերով հարվածները Ուկրաինայի ռազմական հրամանատարության և էներգետիկ համակարգերի դեմ: Հարվածների նպատակներն իրականացվել են: Բոլոր նշանակված թիրախները խոցվել են», – ասված է զեկույցում։

Առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային տագնապի մասին է հայտարարվել․ պայթյուններ են գրանցվել Կիևում, Խարկովում, Զապորոժյեում և այլ քաղաքներում։ Բացի այդ, լրատվամիջոցները գրում են Դնեպրի, Դնեստրի և Կրեմենչուգի հիդրոէլեկտրակայանների վրա հրթիռային հարվածների մասին։

Please enter a valid URL