Search
Close this search box.

Ո՞րն է այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական նպատակը. Պուտինը մանրամասնել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի հարցով 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր Սոչիում եռակողմ հանդիպում են ունենալու։ Պուտինն արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։

Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ եռակողմ հանդիպման ավարտին կընդունվի փաստաթուղթ, որի հիմք կհանդիսանա խաղաղության պայմանագրի կնքման համար։

«Իմ կարծիքով հանդիպումը կարևոր նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եմ, այս հանդիպման նպատակը 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է»,-ասել է Պուտինը։

Ալիևն իր հերթին Պուտինին շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեցած դերակատարության համար։

«Այսօրվա հանդիպումը նվիրված է տարածաշրջանային հարցերին։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն դերի համար, որը դուք ունեցել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Այժմ եկել է ժամանակը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Բարձր ենք գնահատում ձեր անձնական դերակատարությունն այս հարցում»,-ասել է Ալիևը։

Please enter a valid URL