Search
Close this search box.

Փաշինյան․ «Սոչիի հանդիպման արդյունքում կարող է եռակողմ հայտարարություն ընդունվել»

«Սոչիի հանդիպման արդյունքում կարող է եռակողմ հայտարարություն ընդունվել», — քիչ առաջ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը համաձայն է հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծին։

Հանդիպման մեկնարկից առաջ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքում փաստաթղթի ստորագրման հավանականությունը։

«Եկեք չկանխագուշակենք հանդիպման արդյունքները։ Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, լրատվամիջոցները կտեղեկացվեն այդ մասին», — ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ նշել է Կրեմլի խոսնակը։

Please enter a valid URL