Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանի գրառումը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում գրել է․

«Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաև Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք:
1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ: Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընունելություն չկազմակերպեց: Վահեն ընդունվեց Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆալուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին:

Վահեն ավելի հետևողական գտնվեց և երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ: Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչև այս պահը: Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ: Դրանք գնահատել են թատերական հանրույթը և ժողովուրդը:

Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին և մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին և հրաշալի մարդուն կորցնելու առիթով»:

Please enter a valid URL