Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ:
Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:
ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»,- նշել է նա: