Search
Close this search box.

«Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ, թե տաքդեղ». Փաշինյանի ոչ հռետորական հարցը

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր ՀՀ-ում արձանագրված գնաճին. «Երբ տարեվերջին՝ բյուջեի քննարկման կոնտեքստում,  խոսում էինք թանկացումների մասին, ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները ինովացիոն լուծում առաջարկեցին, նրանք արձանագրեցին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության մակարդակի վրա չի ազդի: ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները և պարզվել է, որ այդ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են: Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝  առաջարկելով ճիշտ պատասխանի 4 տարբերակ. «Ա՝ խառը կանաչի, որ ԱՎԾ տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով, Բ՝ սխտոր, որ ԱՎԾ տվյալներով էժանացել է 22.2 տոկոսով, Գ՝ կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկսսով ու Դ՝ տաքդեղ, որ էժանացել է 12.1 տոկոսով»:

Հարցին պատասպանելիս, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ընդգծեց, որ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականություն ապահովող այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին. «Եվ կարծում եմ, որ եթե նրանք չկարողանան դա անել, ապա ձեր կողմից տրամադրված հաշվարկաները նրանց համար հիմք կհանդիսանան»,-նշեց փոխվարչապետը:

ArmLife.am

Please enter a valid URL