Հոկտեմբերի 30-ին հայաստանյան բանկերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 393, առավելագույնը՝ 398 դրամով, վաճառում՝ նվազագույնը 402 դրամով, առավելագույնը՝ 405 դրամով։ Նախորդ օրվա համեմատ դոլարի փոխարժեքը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Եվրոն գնում են նվազագույնը 382 դրամով, առավելագույնը՝ 390 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 400 դրամով, առավելագույնը՝ 410 դրամով։ Նախորդ օրվա համեմատ եվրոյի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով:
Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 5.46 դրամով, առավելագույնը՝ 6.20 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 6.50 դրամ է, առավելագույնը՝ 6.75 դրամ։