Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Toyota Harrier մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, դեպի Արմավիր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը, ով կլինի 30-35 տարեկան տղամարդ։