Newday.am-ի տեղեկություններով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը այժմ Արցախում է։ Նշվում է, որ նա Արցախ է եկել ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-ամյակի, ինչպես նաև փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակացելու համար, սակայն Արցախի քաղաքական շրջանակներում խոսում են, որ նախարարի այսօրվա գործողումը իրականում այլ պատճառ ունի․ Նիկոլ Փաշինյանը փորձում է տեղում շոշափել տրամադրությունները։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի խորհրդարանական ուժերը արտահերթ նիստ ու հանրահավաք են հրավիրել։
Նշենք, որ Արցախում Արմեն Փամբուխչյանը կանգ է առել «Արմենիա» հյուրանոցում։