Search
Close this search box.

Քննարկել ենք ընթացիկ իրավիճակը և հաջորդ քայլերը. Կլաարը` Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամիր հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել հանդիպրումները Հայաստանում։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։

«Վերջին երկու օրում լավ հանդիպումներ են եղել Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկեցինք ընթացիկ իրավիճակը և հաջորդ քայլերը։ Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին»,– նշել է Տոյվո Կլաարը։

Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Please enter a valid URL