Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. 146 զոհ, 150 վիրավոր կա Սեուլում Հելոուինի երեկույթների ժամանակ

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի իշխանությունները ներկայացրել են հելոուինյան տոնակատարությունների ժամանակ զոհերի, վիրավորների մասին նոր տվյալներ: Ըստ այդմ՝ տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհ է դարձել 146 մարդ, տուժել է 150-ը:

Հատկանշական է, որ մարդիկ շարունակել են զվարճանալ՝ չնայած մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը։

Սոցցանցերում ականատեսները կադրեր են հրապարակում, որտեղ մարդիկ պարում են անմիջապես շտապօգնության մեքենաների դիմաց։ Նման պահվածքի համար Կորեայի բնակիչները քննադատությունների են արժանացել:

Միջադեպը տեղի է ունեցել Իթհևոն շրջանում։ Հաղորդվում է, որ հրմշտոցի ժամանակ մի քանի տասնյակ մարդ սրտի կանգ է ունեցել: Ընդհանուր առմամբ, շտապօգնության ծառայությունները 81 ահազանգ են ստացել քաղաքացիներից, որոնք դժգոհել են շնչելու դժվարություններից:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Please enter a valid URL