Search
Close this search box.

ՀՀ նախագահի հավանական թեկնածուն էլի Սարգսյան է, բայց ոչ Սերժ Սարգսյանի ազգականը

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կսկսի մոտ օրերս»,- այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:Նա հավելեց, որ իրենք պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուի, ով կունենա հանրային ճանաչվածություն, ընդունելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից: «Մենք լուրջ խնդիր ենք լուծում. երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկանածուն կհանդիպի նաև քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է նաև քաղաքական կոնսենսուս կլինի»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելելով. «Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու և մենք մի թեկնածուի շուրջ ենք այդ շրջանակում քննարկումը կկազմակերպելու: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից մենք ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյուքնում կտեսնենք»,- նշեց Բաղդասարյանը:Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասաց պատգամավորը:

Please enter a valid URL