Search
Close this search box.

Կրեմլը արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը

Սոչիում ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին Կրեմլում առաջարկել են սպասել հենց հանդիպմանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ ժամկետները պետք է որոշի Ռուսաստանը։ «Պետք է սպասել հենց հանդիպմանը», – РИА новости-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովը տեղի կունենա Սոչիում երկուշաբթի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ նախատեսված են նաև առանձին երկկողմ հանդիպումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Please enter a valid URL