Մարզահամերգային համալիրում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՔՊ-ն ընտրեց վարչության նոր կազմ։
Քվեարկությանը մասնակցել է 1024 անձ։ Այսպիսով, ըստ ձայների մեծամասնության, փակ քվեարկությամբ ՔՊ-ի վարչության նոր ադամներն են` Նիկոլ Փաշինյանը (941), Սուրեն Պապիկյանը (809), Ռուբեն Ռուբինյանը (613) , Տիգրան Ավինյանը (559), Սասուն Միքայելյանը (547), Արայիկ Հարությունյանը (545), Գևորգ Պապոյանը (542), Արփի Դավոյանը (540), Գնել Սանոսյանը (532), Վահագն Ալեքսանյանը (524), Ալեն Սիմոնյանը (508), Վաղարշակ Հակոբյանը (462), Համբարձում Մաթևոսյանը (418), Հայկ Կոնջորյանը (387) և Ռոմանոս Պետրոսյանը (386)։
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունը կգումարի իր անդրանիկ նիստը` ընտրելով կուսակցության վարչության նախագահ և նրան կներկայացնի համաժողովին։