Search
Close this search box.

Ով ում ինչքան է սիրում` բացարձակ կապ չունի․ Փաշինյանը` Լուկաշենկոյին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ արտահարթ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ բարեկամ երկիր են։

«Առաջնորդներից մեկն ասում է՝ դե, Ադրբեջանը մեզ հարազատ երկիր է և այլն, բայց ես ասացի, որ խոսքն էմոցիաների մասին չէ։ Մեկը մեկին կարող է ավելի սիրել, մեկը մեկին կարող է պակաս սիրել, մեկը մեկին կարող է ավելի հարազատ լինել, խոսքը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավարությունների մասին է, օրենքի մասին։ Ով ում ինչքան է սիրում` բացարձակ կապ չունի, կա ստեղծված իրավիճակ․․․»,-ասաց Փաշինյանը` նշելով, որ նույնը ասել է նաև նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի նախաձեռնությամբ հրավիրված էր ՀԱՊԿ արտահերթ նիստ։ Նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կան հակառակորդ չէ։

Please enter a valid URL