2021-ի հունվարյան պայմանավորվածության կարեւոր կետերից մեկը եղել է, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը Սոթք-Խոզնավար հատվածում խախտել է սահմանը, մենք միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է եւ նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, որ չգիտենք, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվություն, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշնակում է չկա կազմակերպություն:
Մեր դիրքորոշումն այն է, որ կա սահման: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է, եւ այդ սահմանը խախտված է: ՀԱՊԿ-ը, նաեւ ՌԴ-ն, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է»,-ասաց Փաշինյանը: