Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ կապված ՀՀ արտաքին քաղաքական զարգացումների հետ։ Հարցին, թե խաղաղության հասնելու համար առաջարկված արևմտյան տարբերակը ինչ մոտեցում ունի Սյունիքում միջանցքի հետ կապված, Սուքիասյանը նշեց, որ այս բանակցությունները հիմնականում գաղտնի են և չեն հրապարակվում մինչև վերջնական տարբերակ չլինի։
Լրագրողը նշեց, որ Վլադիմիր Պուտինը ասել է, թե «հայկական իշխանությունները հակված է վաշինգտոնյան տարբերակին», որին ի պատասխանը պատգամավորը շեշտեց, որ Պուտինը նման հայտարարություն չի արել, թե մեր իշխանությունները դրան են հակված։ Նա նշեց, որ Փաշինյանը ասել է, որ սեպտեմբեր ամսից աշխատում են ռուսական տարբերակով։
Թե ինչ է նշանակում ռուսական տարբերակը, Սուքիասյանը ասաց, որ ըստ մամուլից ստացած տեղեկությունների՝ նա կարծում է, որ ռուսական տարբերակում Ղարաբաղյան հարցում այլ է, արևմտյանում՝ այլ։ Ըստ ռուսականի՝ Ղարաբաղյան հարցում կլինի ստատուս քվո և կտրվի նորից ժամանակ հարցի լուծման համար։
«Որոշ բաղադրիչների ես ծանոթ չեմ, բայց մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակը առաջնային է և կողմերը աշխատել են դրա շուրջ»։ Անդրադառնալով Սոչիում սպասվող Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանը՝ Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է որևէ պայմանավորվածություն ձեռք կբերվի, մի գուցե ինչ որ փաստաթուղթ ստորագրվի, բայց ընդհանուր խաղաղության փաստաթուղթը, ըստ պատգամավորի, չի ստորագրվի։ Լրագրոնղերը հարց ուղղեցին նաև երեկ կայաց ՀԱՊԿ արտահերթ նիստի արդյունքների մասին, որին ի պատասխանը Սուքիասյանը նշեց, որ այնտեղ ներկայացվել է այն ինչ իրականում տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ին։ Հարց հնչեց նաև ՀԱՊԿ–ի կողմից ավելի հստակ քայլեր չանելու վերաբերյալ, որի ի պատասխանը պատգամավորը նշեց․
«Քաղաքական և դիվանագիտական մոտեցումն այն է, որ նրանք ուզում են տարածաշրջանում լարում չլինի, իսկ էմոցիոնալ փաստաթուղթը կարող է բերել չճշտվածության, նոր լարումների, սակայն ՀԱՊԿ–ում ամեն ինչ ներկայացվել է այնպես, ինչպես եղել»։ Անդրադառնալով Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Սուքիասյանը նշեց, որ դա նրա անձնական կարծիքի և անձնական հարաբերությունների արդյունք է, սակայն չպետք է դուրս գալ ՀԱՊԿ–ի տրամաբանությունից , որովհետև Ադրբեջանը ՀԱՊԿԻ անդամ չէ։ «Սա ավելի շատ իր հարբերությունների արդյունք է։ Այսօր աշխարհում ամեն ինչ փխրուն է, ես ինքս գիտակցում եմ էմոցիոնալ չի լինելու որևէ փաստաթուղթը, որը կարող է բերել նոր էսկալացիաների»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին՝ նա նշեց՝ դուրս գալու հարց չի եղել։ «ՀԱՊԿ–ը ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն բերել, որի արդյունքում այլ երկրներ ևս կուզենան դառնալ ՀԱՊԿ–ի կամ ԱՊՀ անդամ»։ Լրագրողների մեկի այն հարցին, թե ՀՀ–ն ցանկանում է փոխել արտաքին քաղաքակն վեկտորը, Սուքիասյանը պատասխանեց․ «Ժամանակն է , որ մենք առաջնորդվենք ՀՀ շահերով, ոչ թե նեղ կուսակցական և խմբակային շահերով, այս մտքերը որևէ հիմք չունեն, սրա նպատակը ՀՀ իշխանություններին այս կամ այն երկրի հետ որոշակի սրման տանելն է»։