Search
Close this search box.

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթ որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով. Նիկոլ Փաշինյան

Հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել , թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին։

Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Սա շատ կարևոր նրբություն է, ու մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ», — սաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը: «Ես ասում եմ, որ երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,վ- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց՝ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարեցվի 10-20 տարով: «Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն», — ընդգծեց Հայաստանի վարչապետը: Փաշինյանը նաև հարց է հնչեցրել, թե մյուս կողմից պետք է իմանան, թե ինչ են անում ռուս խաղաղապահները ԼՂ–ում։ Այս համատեքստում նա անդրադարձել է Փառուխի դեպքերին, շեշտելով․ «Փառուխի դեպքերը չենք մոռացել: Բարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոռուց: Այդ խոստումն ու հանձնառությունը մինչև այժմ չի կատարվել»:

Please enter a valid URL