Բրիտանական ռազմական հետախուզությունը Գրիգորի Պոտյոմկինի արձանի և աճյունի տեղափոխությունը որակում է Խերսոնից ռուսական զորքի նահանջի պարտաստվելու նշան։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հոկտեմբերի 27-ին Խերսոնի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ Խերսոնից դուրս են բերվում ոչ միայն մարդկանց, այլև 18-րդ դարի ռուս հայտնի պետական գործչի աճյունները։
Պոտյոմկինի աճյունի այս խորհրդանշական տեղափոխությունը և Խերսոնի բնակիչների զանգվածային տեղափոխությունը, հավանաբար, վկայում են, որ Ռուսաստանը մտադիր է արագացնել նահանջը, նշում է հետախուզությունը: