Search
Close this search box.

Սերիական մանկապիղծը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Մոսկվայում դատարանը Ռոման Կորյաբինին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 36 դրվագով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչությունում։ Նա մեղավոր է ճանաչվել 17 դրվագով՝ 132-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով («Սեռական բնույթի բռնի գործողություններ»), 16 դրվագով՝ 242.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ, դ» կետերով («Օգտագործել անչափահաս՝ պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ պատրաստելու նպատակով») և 3 դրվագ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով («Անպարկեշտ արարքներ»):

Նա իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։ Նրա գործողություններից տուժել է 20 անչափահաս։ Նշվում է, որ քրեական գործի ծավալը կազմել է ավելի քան 50 հատոր, քննիչները Ռուսաստանի տարբեր քաղաքներից հարցաքննել են ավելի քան 80 վկաների ու տուժողների։

Please enter a valid URL